Քանյե Ուեսթն ու Դրեյքը համատեղ ալբոմ են թողարկելու

14:13   3 օգոստոսի, 2016

Քանյե Ուեսթն ու Դրեյքը համատեղ ալբոմ են թողարկելու: Այդ մասին Քանյեն է ակնարկել, երբ երկուշաբթի Կանդայում ելույթ է ունեցել OVO Fest փառատոնում: Sky News-ը հայտնում է, որ Տորոնտոյում կայացած համերգում Ուեսթը ասել է. 

«Տորոնտո, ես ձեզ մի հարց ունեմ, դուք պատրա՞ստ եք այդ ալբոմին: Ես չեմ խոսում իմ նոր The Life of Pablo ալբոմի, ոչ էլ Դրեյքի Views ալբոմի մասին: Բայց ես հարցնում եմ, դուք դրան պատրա՞ստ եք»:

Մինչ մարդիկ տարակուսած փորձում էին հասկանալ, թե ինչի մասին է խոսում Քանյեն, երկրպագուների ոգեւորված բացականչությունների ներքո բեմ է դուրս եկել Դրեյքը, Քանյեն սկզբում մատնացույց է արել նրան, իսկ հետո՝ իրեն:



© NEWS.am STYLE