Ջուլիա Ռոբերթսը արտասվել է «Հրաշք» ֆիլմի նկարահանումների ժամանակ

16:13   3 օգոստոսի, 2016

Ջուլիա Ռոբերթսը արտասվել է «Հրաշք» ֆիլմի նկարահանումների ժամանակ: 48-ամյա դերասանուհին հիմա Վանկուվերում է, որտեղ Օուեն Ուիլսոնի հետ միասին նկարահանվել է Wonder ֆիլմում:

Ֆիլմում Ջուլիան ու 47-ամյա Օուենը կկատարեն Ավգուստ Փուլման անունով տղայի ծնողների դերը, որը դեմքի արատով է ծնվել: Դրամայի հիմքում Ռ. Ջ Պալասիոյի համանուն բեսթսելերն է, ֆիլմի ռեժիսորը Սթիվեն Չբեսկին է:

Նկարահանումների ժամանակ պապարացիները դերասանուհուն բռնացրել են արցունքն աչքերին, նա չէր դիմացել լարված տեսարանին ու լացել:

Աղբյուր`Daily Mail

Լուսանկարներ՝ Famefly.net, AKM-GSI

 



© NEWS.am STYLE