Շքեղ ֆոտոշարք հանրահայտ դիզայներ Հայկ Ավանեսյանից

16:16   4 օգոստոսի, 2016

NEWS.am STYLE-ը բազմիցս անդրադարձել է Ուկրաինայում բնակվող տաղանդավոր դիզայներ Հայկ Ավանեսյանին:

Անցած տարի Հայկը ներկայացրել է իր հարսանեկան զգեստների Hayk Avanesyan Bridal 2015-16 հավաքածուի գովազդարշավը, իսկ հետո՝ հարսանեկան զգեստների պաշտոոնական ֆոտոշարքը, որի մասին մենք արդեն ձեզ պատմել ենք ապրիլի վերջին:

Այս անգամ Հայկը ներկայացրել է ֆոտոշարք բալետի պարուհի Կատյա Կուրչենկոյի ու բազե Իվան Իվանովիչի հետ:

NEWS.am STYLE-ի հետ զրույցում տաղանդավոր դիզայները այսպես է մեկնաբանել ֆոտոշարքը.

«Նկարահանում էինք տոպը կիսաշրջազգեստով, որը ես ինքս եմ կարել: Ձեռքով մետաքսի փոքր կտորներից հավաքել եմ կտորը: Երկար ժամանակ մտածում էի կտորի մատուցման մասին, ուզում էի որեւէ նոր ու հետաքրքիր բան... Ֆոտոշարքը իրենից ներկայացնում է փոքր պատմություն, մինի բեմադրություն՝ տաղանդավոր բալետի պարուհի Կատյա Կուրչենկոյի ու Իվան Իվանովիչի մասնակցությամբ»:

Արդեն ստեղծված ավանդույթի համաձայն՝ Հայկը աշխատում էր լուսանկարիչ Գենադի Չեռնոմաշենցեւի հետ:

 

Նյութը տրամադրել է դիզայների մամուլի ծառայությունը

 



© NEWS.am STYLE