Երգչուհի Սոնան՝ Հունաստանում

14:37   5 օգոստոսի, 2016

Երգչուհի Սոնան կամ ինչպես շատերը ճանաչում ու սիրում են նրան որպես «Մեր Բակի» Սոնա, այս օրերին իր հանգիստն է վայելում Հունաստանում։ Այս մասին Սոնան հայտնել է Instagram-ում իր էջին հետեւող օգտատերերին՝ հրապարակելով նոր լուսանկար Աթենքից։

Սակայն սա անկրկնելի եւ յուրօրինակ ձայն ունեցող երգչուհու միակ նորությունը չէր։

Սոնան հրավեր է ստացել մասնակցելու 2017-ի մարտին Փարիզում կայանալիք Armenian Europe Music Awards Paris մրցանակաբաշխությանը, որին ներկա գտնվելու եւ ելույթ ունենալու հնարվորություն է տրվել նաեւ Հայկոյին եւ Քրիստինե Պեպելյանին։

 



© NEWS.am STYLE