Էրիկը՝ Փարիզում կայանալիք հայկական մրցանակաբաշխության մասնակից

16:44   5 օգոստոսի, 2016

Հայկական շոու բիզնեսից արդեն մի քանի ներկայացուցիչներ ստացել են 2017-ի մարտին Փարիզում կայանալիք Armenian Europe Music Awards Paris մրցանակաբաշխության հրավեր։ ՀայկոյինՔրիստինե Պեպելյանին եւ Սոնային է միացել նաեւ երգիչ Էրիկը։ Այս մասին Էրիկն առաջինը հայտնել է իր երկրպագուներին, որոնք հնարավորություն կունենան լսելու Էրիկի երգացանկի հիթերը այս միջոցառման ժամանակ։

Фото опубликовано ERIK KARAPETYAN (@erik_karapetyan)

«Եվրոպայում բնակվող իմ սիրելի հանդիսատես, 
շտապում եմ Ձեզ տեղեկացնել...
 2017թ-ի Մարտի 26-ին 
Փարիզում առաջին անգամ կանցկացվի «ARMENIAN EUROPE MUSIC AWARDS»-ը
ZÉNITH DE PARIS համերգասրահում։ Կհանդիպենք»,- Instagram-ում գրել է երգիչը։

Առայժմ հայտնի չէ, թե որ անվանակարգում է առաջադրված Էրիկը եւ ինչ մրցանակի նա կարժանանա:



© NEWS.am STYLE