Նոր հյուսքերով Քիմ Քարդաշյանը՝ Բեւերլի Հիլսում

18:27   5 օգոստոսի, 2016

2015-ի դեկտեմբերի 5-ին երկրորդ երեխային լույս աշխարհ բերելուց հետո հայտնի հայուհի Քիմ Քարդաշյանը ամենուր ներկայանում էր իր հանրահայտ երկու հյուսքով սանրվածքով։ Այն միանգամից լայն տարածում գտավ ամբողջ աշխարհում եւ ցանկանալով նմանվել ոճի կուռքին՝ բոլորը վարսավիրներից հյուսքի հենց այս ձեւն էին պահանջում։

Եվ ահա ուղիղ 8 ամիս անց Քիմը Բեւերլի Հիլսում ներկայացել է նոր հյուսքերով, որոնք հավանաբար շուտով նորաձեւ աղջիկների սիրելի սանրվածքը կդառնան։

Հյուսքերից բացի, Քիմը պապարացիների գրավել է նաեւ իր երկարաճիտ, սեքսուալ կոշիկով, որը 35-ամյա գեղեցկուհին համադրել է Քանյե Ուեսթի «Yeezy» սեւ բլուզով։

Սկզբում Քիմը հանդիպել է իր մաշկաբանին, իսկ հետո՝ ամերիկյան մոդել, հեռուստաաստղ Բրիթնի Գաստինոյին։

Քիմը՝ Բրիթնի Գաստինոյի հետ

Աղբյուր՝ Daily Mail



© NEWS.am STYLE