13:14 6 օգոստոսի, 2016Քիմ Քարդաշյանի վարսերի փորձարկումները շարունակվում են: Երկու օր առաջ Քարդաշյանը Բեւերլի Հիլզում ընթրիքին հայտնվել էր աֆրիկյան հյուսերով։

Իսկ երեկ 35-ամյա հայուհին կարճ սանրվածքով «երեւացել է» Լոս Անջելեսում #BlogHer16 Experts Among Us համաժողովին:




Եվ մինչ գեղեցկուհու երկրպագուները կռահում էին, թե Քիմն ինչու է կարճ սանրվածք արել, ռեալիթի-շոուի աստղը խոստովանել է, որ դա կեղծամ է:





«Ես կեղծամ եմ փորձում` հասկանալու, թե ինչ տեսք կունենամ, եթե կարճացնեմ մազերս», - պարզաբանել է սպիտակ զգեստով ներկայացած Քիմը:
Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ startraksphoto.com, AKM-GSI, BroadImage, Getty