Հրանտ Թոխատյանը, Հայկ Մարությանը, Նատալյա Ռուդովան եւ Միշա Գալուստյանը՝ նոր նախագծում

12:01   6 օգոստոսի, 2016

Ի՞նչը կարող է միավորել Հրանտ Թոխատյանին, Հայկ Մարությանին, Նատալյա Ռուդովային, Միշա Գալուստյանին, Սարիկ Անդրեասյանին եւ այլ տաղանդավոր արտիստների։ Իհարկե, նոր ֆիլմի նկարահանումները։

Ռուսաստանում հայտնի հայ կինոռեժիսոր Սարիկ Ադրեասյանի Instagram-ի էջից տեղեկանում ենք, որ այս հիանալի թիմը սկսել է նոր, կատակերգական «Счастья! Здоровья» ֆիլմի նկարահանումները։ Հայկական հարսանիքի թեմայով նոր ֆիլմում գլխավոր դերակատարներն են Հրանտ Թոխատյանը, Հայկ Մարությանը եւ Նատալյա Ռուդովան։ Նկարահանման մեկնարկը տրված է, քանզի խումբն արդեն կոտրել է ֆիլմի ափսեն. ըստ ավանդույթի՝ ֆիլմի ու ռեժիսորի անունով եւ դերասանների ստորագրությամբ ափսեն կոտրում են նկարահանման առաջին օրը։  

Видео опубликовано rudovanata (@rudovanata)

«Այսօր մեր «Счастья! Здоровья»  ֆիլմի նկարահանումների առաջին օրն է։ Նկարահանում ենք Միշա Գալուստյանի եւ Արմեն Անանիկյանի հետ։ Լինելու է կոլորիտային, զվարճալի եւ նուրբ ֆիլմ»,- տեղեկացրել է Սարիկը՝ հրապարակելով Հայկոյի եւ Նատալյայի համատեղ լուսանկարը։

 



© NEWS.am STYLE