17:51 6 օգոստոսի, 2016Սիրված երգչուհի Նունե Եսայանի սոցցանցերի էջերում լուսանկարներ հաճախ չեն տեղադրվում, բայց երբ նա որոշում է հրապարակել նոր կադրեր, գրեթե միշտ դրանք լինում են գեղեցիկ ընտանեկան ֆոտոներ։
Այսօր Նունեի Instagram-ում թարմացում է եղել։ Հայտնվել են նրա նոր լուսանկարները ամուսնու եւ երեխաների հետ։

Երգչուհին որդու՝ Հենրիի հետ

Նունե Եսայանը, Ավո Խալաթյանը եւ Էլիզաբեթը
Հավանաբար լուսանկարներն արվել են երեկ՝ օգոստոսի 5-ին, երբ երգչուհին նշում էր ծննդյան 47-ամյակը։