Քիմ Քարդաշյանի մայրը վթարից հետո առաջին անգամ ներկայացել է հանրությանը

16:07   6 օգոստոսի, 2016

Երկու օր առաջ Քիմ Քարդաշյանի 60-ամյա մայրը` Քրիս Ջենները ավտովթարի հետեւանքով վնասվածք էր ստացել: Քրիսը վթարի էր ենթարկվել իր տան մոտ` Կալաբասասում: Քրիսի 250 հազար դոլար արժողությամբ Rolls-Royce-ին Toyota Prius էր բախվել: Մեքենայի վարորդը խախտել էր ճանապարհային երթեւեկության կանոնները եւ մեքենան քշել էր կարմիր լույսի տակ: Քրիսի միայն դաստակն էր վնասվել։   

Անցած երեկո վթարից հետո առաջին անգամ Քրիսը ներկայացել է հանրությանը:

Նրան ուղեկցել է դուստրը` Քլոեն:

Ճիշտ է, Քրիսն իր վիրավոր ձեռքը պահում էր գրպանում եւ ցույց չէր տալիս պապարացցիներին: Մյուս ձեռքով Քրիսը Chanel պայուսակ էր բռնել:

Նրանց են միացել նաեւ Քորթնին եւ Քիմը։ 

Աղբյուրը` Daily Mail

Լուսանկարները` AKM-GSI-ի



© NEWS.am STYLE