Քանյե Ուեսթի՝ մերկ Քիմ Քարդաշյանի, Ջորջ Բուշ կրտսերի, Թեյլոր Սվիֆթի եւ ուրիշների մասնակցությամբ տեսահոլովակը 13 միլիոն դիտում է հավաքել

18:19   6 օգոստոսի, 2016

Քանյե Ուեսթի Famous երգի տեսահոլովակը ՝մերկ Քիմ Քարդաշյանի, Ջորջ Բուշ կրտսերի, Թեյլոր Սվիֆթի, Ռիհաննայի, Քրիս Բրաուն Դոնալդ Թրամփի, Ջիի, Թեյլոր Սվիֆթի, Աննա Վինտուրի, Էմբեր Ռոուզի, Բիլ Կոսբիի եւ Քեյթլին Ջենների մասնակցությամբ, 13 մլն դիտում է հավաքել:

Տեսահոլովակը թողարկվել է հուլիսի սկզբին եւ աստիճանաբար լայնորեն տարածվում է ինտերնետում` հաշվի առնելով այն, որ որոշ ժամանակ դրա դիտումն արգելափակված էր: 

Նշենք, որ օգոստոսի 28-ին Նյու Յորքում կայանալիք MTV VMA մրցանակաբաշխությանը Ուեսթի տեսահոլովակը ներկայացված է երկու անվանակարգում`  «Տարվա վիդեո» եւ «Տղամարդու լավագույն վիդեո»:

 



© NEWS.am STYLE