Երջանիկ ամուսնության 4 պայման

20:03   16 օգոստոսի, 2016

1. Միանման աշխատանքը վատ է

Առաջին հայացքից կարող է թվալ, որ իդեալական տարբերակն այնպիսի մարդու հետ հանդիպելն է, որի հայացքները աշխատանքում առաջընթացի վերաբերյալ լիովին համընկնում են ձեր հայացքների հետ:  Նրա հետ միշտ խոսելու բան կա, իսկ դա քիչ կարեւոր չէ: Նույն` բրիտանացի գիտնականները հայտնել են, որ ներդաշնակ շփումը լավ սեքսի անհրաժեշտ պայման է: Ամենասկզբում` սիրահարության փուլում ամեն ինչ հենց այդպես էլ կլինի, բայց հեռանկարում նման սցենարը կարող է ծայրաստիճան տհաճ հետեւանքներ ունենալ:  Աշխատանքը կարող է հարաբերություններում ամենակարեւորը դառնալ, իսկ դա, ցավոք, հարաբերությունների զարգացման բացասական տարբերակ է:   Նույն ոլորտում աշխատող զույգերը, նույնիսկ եթե նրանց միջեւ մասնագիտական ուղղակի մրցակցություն չկա, ավելի շուտ կսկսեն իրարից հեռանալ, չէ որ ազատ ժամանակ նրանք ավելի քիչ ընդհանուր հետաքրքրություն են ունենում: Չէ որ նրանց առանց այն էլ միավորում է ամենակարեւորը, որ ունեն. աշխատանքը:  

Հեռանկարում` միայն պրոֆեսիոնալ ոլորտում զբաղված զույգերի համար ավելի բարդ է լինում աշխատանքի եւ կյանքի միջեւ իրենց հարմար հավասարակշռության հասնել, կարծում է Գեյլ Կինմանը` Բեդֆորդի համալսարանի աշխատանքի պահպանության հոգեբանության պրոֆեսոր  (Մեծ Բրիտանիա):

2. Պետք է ընտրել ձեր մասնագիտությունը լրացնող մասնագիտություն ունեցող զուգընկերոջ

Վերջին տարիներին հետազոտողները սկսել են պարզել, թե ինչ մասնագիտության ներկայացուցիչներից են գերազանց զույգեր առաջանում:  Օրինակ` գովազդի եւ մարկետինգի աշխատողներին հաճախ գրավում են երաժիշտները, իսկ ոստիկաններին ձգում են ներդրումային բանկիրները: Դա պարզ է. մշտական արժեքները միանման են բոլոր ժողովուրդների համար:    Բացի այդ, առավել համատեղելի 10 մասնագիտությունների թվում են տղամարդ փաստաբանները եւ կին ճարտարապետները,  կին փաստաբանները եւ տղամարդ օդաչուները, տղամարդ հետազոտողները եւ կին դեղագործները:  Այդ ցուցակի մեջ են մտել նաեւ տղամարդ ղեկավարները եւ կին ղեկավարները, բայց `տարբեր ոլորտներում: Իսկ հոգեւորականները, օպտոմետրիստները եւ ինժեներներն ավելի հազվադեպ են ամուսնալուծվում` անկախ զուգընկերոջ մասնագիտությունից: Այդպիսին են Մայքլ Աաամոդտի` Ռեդֆորդի համալսարանի պատվավոր պրոֆեսորի  (ԱՄՆ) եզրահանգումները, որն ուսումնասիրել է 2000 թվականի մարդահամարի արդյունքները:

3. Անձնական երջանկության համար կարեւոր է նախապես պլանավորել աշխատանքային գործերը

Մի բան է` կանոնավոր աշխատել խիստ գրաֆիկով, մեկ այլ բան` անկանխատեսելի արտաժամյա աշխատանքը, որը կարող է ամենաբացասական եղանակով ազդել անձնական կյանքի վրա:  Պարզվում է` աշխատաժամերի անկայունությունը մոտ հարաբերությունների համար ավելի վատ է, քան կանխատեսելիորեն երկար աշխատանքային հերթափոխները:  Համեմատեք աշխատանքը, որից դուք միշտ  20.00-ին եք վերադառնում, այն աշխատանքի հետ, որի պատճառով դուք   ստիպված եք լինում ձեր ամուսնու կամ կնոջ համար անսպասելիորեն չեղյալ հայտարարել ամուսնության տարեդարձի առիթով ընթրիքը:  Բացի այդ, ձեր զուգընկերը կարող է որոշել, որ աշխատանքը ձեզ համար առաջին տեղում է: Հարաբերությունների ներսում լարվածությունը նվազագույնի հասցնելու համար բրիտանացի հոգեբանները խորհուրդ են տալիս   զուգընկերներին հնարավորինս վաղ տեղյակ պահել հնարավոր արտաժամյա աշխատանքի մասին եւ ստանձնել պլանները տեղափոխելու նախաձեռնությունը:  

4. Մոռացեք «դարի հարսանիքի» մասին

Կարիք չկա բոլոր խնայողությունները ծախսել հարսանիքի նախապատրաստության վրա, որպեսզի ամուսնությունը երջանիկ լինի: Դրանում վստահ է Էնդրյու Ֆրենսիս-Տանը, որն Ատլանտայում Էմորիի համալսարանի պրոֆեսոր է   (ԱՄՆ), նա հետազոտել է ամուսնական ծախսերի եւ ամուսնության երկարատեւության միջեւ փոխադարձ կապը: Հարցմանը երեք հազար ամուսնացած մարդ է մասնակցել: Պարզվել է, որ որքան ավելի է զույգը ծախսել հարսանիքի վրա, այնքան կարճ է տեւել նրանց ամուսնությունը:  Այնքան էլ պարզ չէ, թե ինչն է պատճառը. արդյոք լայնածավալ ծախսերն են ամուսնալուծության պատճառը, թե դա պատահական վիճակագրական փոխկապակցվածություն է: ԱՄՆ-ում հազար նշանված կնոջ շրջանում հարցում է անցկացվել, որի արդյունքում պարզվել է. զույգերի   32 տոկոսը պլաստիկ քարտերով պարտքերի մեջ է ընկղմվել հարսանիքից հետո: Ասիայում (օրինակ` Մալայզիայում եւ Հնդկաստանում) ընտանիքները հաճախ պարտքի տակ են ընկնում ավանդական հարսանեկան տոնակատարություններից հետո, որոնք մի քանի օր են տեւում: Ֆրենսիս Տանը  ամուսնանալ պատրաստվող զույգերին խորհուրդ է տալիս հարսանեկան ծախսերը կրճատել մինչեւ մեկնակետային մակարդակ: 

 

Աղբյուրը` Creu



© NEWS.am STYLE