60 րոպե՝ կյանքը փոխելու համար

20:10   17 օգոստոսի, 2016

Առաջին 10 րոպեն

Գնացեք այնտեղ, որտեղ միայն բնություն է եւ աղմուկ չկա: Որտեղ հնարավոր է ընկղմվել ինքն իր մեջ եւ ականջ դնել ներքին ձայնին:  Բոլոր սարքերը տանը թողեք: Նստեք նստարանին/խոտին/քարին 10 րոպե` բացարձակ լռության մեջ եւ սեփական մտքերի հետ ներդաշնակության: 

Երկրորդ 10 րոպեն

Ինքներդ ձեզ հարց տվեք. «Ես ի՞նչ կանեի, եթե ինձ ընդամենը մեկ շաբաթ մնար ապրելու»: Դուք 10 րոպե ունեք ձեր գլխում պատասխանը գտնելու համար:

Երրորդ 10 րոպե

Ինքներդ ձեզ հարց տվեք. «Ես ի՞նչ կանեի, եթե ինձ ընդամենը մեկ ամիս մնացած լիներ ապրելու»:  Դուք 10 րոպե ունեք ձեր գլխում պատասխանը գտնելու համար:

Չորրորդ 10 րոպե

Ինքներդ ձեզ հարց տվեք. «Ես ի՞նչ կանեի, եթե ինձ ընդամենը մեկ տարի մնացած լիներ ապրելու»:  Դուք 10 րոպե ունեք ձեր գլխում պատասխան գտնելու համար:

Հինգերորդ 10 րոպե

Ինքներդ ձեզ հարց տվեք. «Ես ի՞նչ կանեի, եթե ինձ ընդամենը 5 տարի մնացած լիներ ապրելու»: Դուք 10 րոպե ունեք ձեր գլխում պատասխան գտնելու համար:

Վերջին 10 րոպե

Ինքներդ ձեզ հարց տվեք. «Ես ի՞նչ կանեի, եթե ինձ ընդամենը մի կյանք մնացած լիներ ապրելու»: Դուք 10 րոպե ունեք ձեր գլխում պատասխան գտնելու համար:

Իսկ այժմ, բոլոր հարցերի պատասխանները ստանալով եւ գիտակցելով, որ երկրորդ կյանք երբեւէ չի լինի, մտածեք.  դուք ինչպես կարող եք շաբաթն այնպես պլանավորել, որ հասցնեք սկսել անել այն ամենը, ինչ կուզեիք, եթե ձեզ մնացած լիներ ապրելու մեկ շաբաթ/ամիս/տարի/հինգ տարի: Նայեք, չէ որ կպարզվի, որ դուք աներեւակայելի քանակությամբ ժամանակ իզուր եք վատնում, իսկ այդ րոպեներն այլեւս երբեք հետ չեք բերի: 

Աղբյուրը` Creu



© NEWS.am STYLE