10:36 7 օգոստոսի, 2016Սիրված երգչուհի, առաջին «Հայ Սուպերսթար» Սուսաննա Պետրոսյանը օգոստոսի 6-ին ամուսնացավ իր ընտրյալի՝ Գեորգ Գասպարյանի հետ: Երգչուհին մասնագիտությամբ բժիշկ-կենսաքիմիկ փեսացուին հավերժ սիրելու եւ հնազանդ լինելու խոստում է տվել Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում:

Պսակադրությունից հետո հարսենական արարողությունը շարունակվել է երեւանյան ռեստորաններից մեկում, որտեղ հյուրերին սպասում էր հարսանեկան գեղեցիկ տորթը:

Իսկ այն կտրելու արարողությունը կատարվել է երգչուհի Անուշիկ Ալավերդյանի «Շնորհակալ եմ» երգի ներքո:
Այնուհետեւ Սուսաննան եւ Գեորգը պարել են հարսանեկան առաջին պարը: