Ռեփեր Tyga-ն 200 հազար դոլար արժողությամբ Mercedes Maybach S-600 է նվիրել Քայլի Ջեներին

11:11   8 օգոստոսի, 2016

Քիմ Քարդաշյանի քույր Քայլի Ջենները օգոստոսի 10-ին 19 տարեկան կդառնա: Ճիշտ է Քայլին արդեն երեկույթ կազմակերպել է Հոլիվուդում The Nice Guy ակումբում, որին ներկա են եղել նաեւ նրա նշանավոր քույրերը՝ Քիմը, Քլոեն, Քորթնին, նաեւ մայրը՝ Քրիս Ջեններն իր բոյֆրենդի հետ:

Քայլին նաեւ ինքն իրեն շքեղ նվեր է արել՝ գնելով նոր Range Rover, որը համալրելու է նրա մեքենաների հավաքածուն, որտեղ արդեն կան Mercedes-Benz Wagon, Rolls-Royce Ghost, Range Rover Autobiography եւ Ferrari:

Իսկ երեկ, ինչպես հայտնեց հենց ինքը՝ Քայլին իր Instagram-ի էջում, Tyga-ն մատուցել է շքեղ նվեր՝ 200 հազար դոլար արժողությամբ Mercedes Maybach S-600։

Հիշո՞ւմ եք վերջերս Ռուսաստանից մի կնոջ արձագանքը։ Քայլին ավելի հանգիստ ընդունեց նվերը։

A video posted by King Kylie (@kyliejenner) on



© NEWS.am STYLE