Ռուսաստանաբնակ հայ դիմահարդար Գոհար Ավետիսյանը նոր ընտրյալ ունի

11:24   8 օգոստոսի, 2016

Ռուսաստանաբնակ հայ հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանի Instagram-ում ռոմանտիկ տրամադրություն է տիրում։

Իր նախկին նշանածից՝ Գեւորգից, բաժանվելուց հետո Գոհարը բավականին դժվար օրեր էր անցկացնում, սակայն չէր կոտրվում, քանզի համոզված էր՝ մի օր երջանկությունը կրկին թակելու է իր դուռը։ Եվ ահա ճակատագիրը երկար չսպասեցրեց նրան։

Видео опубликовано Гоар Аветисян (@goar_avetisyan)

Գոհարի Instagram-ի էջից տեղեկանում ենք, որ հայուհին նոր ընտրյալ ունի, որի հետ արդեն վայելել է ռոմանտիկ ընթրիք տանիքին՝ զմայլվելով գիշերային Մոսկվայի գեղեցկությամբ։

Սակայն 23-ամյա հայուհին դեռ չի բացահայտել, թե ում է հաջողվել գերել նրա սիրտը։

 



© NEWS.am STYLE