Ճապոնիայում կանցկացվի սուշիի աշխարհի առաջնություն

14:17   5 մարտի, 2013

2013 թվականի մարտի 6-8-ը ճապոնական Թիբա քաղաքում կանցկացվի սուշի պատրաստելու աշխարհի առաջնություն:

Ըստ The Epoch Times-ի, առաջնությանը կհանդիպեն սուշի-խոհարարներ աշխարհի 20 երկրներից, այդ թվում՝ Սինգապուրից, ԱՄՆ-ից, Մոլդովայից, Ուկրաինայից, Բելգիայից, Շվեդիայից, Ռումինիայից: Մրցույթի կազմակերպիչը Սուշիի ճապոնական ազգային ասոցիացիան է: Միջոցառման այցելուներն ու հյուրերը կարող են ընտրել հաղթողին՝ փորձելով պատրաստված ուտեստները, հաճախել սուշիի պատմության մասին դասախոսությունների եւ այն պատրաստելու համար անհրաժեշտ ապրանքներ գնել:

Հիշեցնենք, որ Ճապոնիան սուշիի հայրենիքն է: Դրա բնակիչների համար այն բնական կերակուր է, իսկ օտարերկրացիների համար՝ դեռեւս էկզոտիկա, չնայած սուշին արագորեն ճանաչում է ձեռք բերում ամբողջ աշխարհում:



© NEWS.am STYLE