13:09 9 օգոստոսի, 2016Վերջերս 26-ամյա Թեյլոր Սվիֆթը եւս մեկ հարված ստացավ, որից, հավանաբար, դեռ երկար ժամանակ չի կարողանա ուշքի գալ: Հայտնի են դարձել MTV Video Music Awards 2016 մրցանակի հավակնորդների անունները, իսկ Սվիֆթը որեւէ անվանակարգում ներկայացված չէ: Մրցանակաբաշխության արարողությունը կայանալու է օգոստոսի 28-ին, Նյու Յորքում:




Չնայած վերջին շրջանում, հատկապես Քիմ Քարդաշյանի հետ սկանդալից հետո, երգչուհին հազվադեպ է ներկայանում հանրությանը, իսկ երեկ նրան տեսել Նյու Յորքում:


Նրա նոր սիրելին՝ բրիտանացի 35-ամյա դերասան Թոմ Հիդլսթոնը, Ավստրալիայում նկարահանումների է մասնակցում:

Թեյլորը պապարացիների ուշադրության կենտրոնում է հայտնվել երկու անգամ, երկու դեպքում էլ՝ տարբեր հագուստով:
Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ AKM-GSI-ի