10:12 10 օգոստոսի, 2016Քիմ Քարդաշյանի քույրիկն այսօր՝ օգոստոսի 10-ին, դառնում է 19 տարեկան։ Քայլին արդեն իրեն շքեղ նվեր է արել նոր Range Rover-ի տեսքով, որը համալրել է նրա ավտոտնակը, որտեղ արդեն կան Mercedes-Benz Wagon, Rolls-Royce Ghost, Range Rover Autobiography եւ Ferrari մակնիշի մեքենաներ (վերջինը ռեփեր Tyga–ն նվիրել էր նախորդ ծննդյան օրվա կապակցությամբ)։ Օրերս ռեփերը ընկերուհուն մատուցել էր նոր նվեր՝ 200 հազար դոլար արժողությամբ Mercedes Maybach S-600–ի տեսքով։

Բայց ծննդյան օրով Քայլիին եւ նրա սիրեցյալին վատ նորություններ էին սպասում։
Դատարանը Քայլի Ջեների բոյֆրենդին կալանքի օրդեր է տվել 480 հազար դոլար վարձակալության գումարը չվճարելու համար։
The Los Angeles Times–ի տեղեկություններով՝ ռեփերի դեմ մի քանի ամիս առաջ դատական հայց էր ներկայացրել Մալիբուի տան սեփականատերը։

Այդ տունը 2011–ին որոշ ժամանակով վարձակալել էր ռեփերը, որը լքել էր տունը՝ չվճարելով մի քանի ամսվա վարձակալության համար եւ թողնելով այն ավերված վիճակում։ Տան վարձակալության ամսավճարը կազմում էր 16 հազար դոլար։

Դրան գումարած ռեփերի անկարգությունների հետեւանքով գույքին հասցրած վնասը (օրինակ՝ Tyga–ն ննջարանում մերկապարի 6 հատ ձող էր տեղադրել)՝ գումարը կազմել է 480 հազար դոլար։

TMZ–ի տեղեկություններով՝ երաժիշտը պետք է ներկայանար դատարան՝ ցուցմունք տալու, սակայն նա այդպես էլ չի հայտնվել, ինչը դատավորին ստիպել է ռեփերին կալանավորելու թույլտվություն տալ։ Վերջինս պնդում է, թե ինքը սնանկ է, ինչը կասկածների տեղիք է տալիս՝ հաշվի առնելով Քայլի Ջենների համար պատրաստած վերջին նվերի հանգամանքը։