Կադրեր՝ Հրանտ Թոխատյանի, Հայկ Մարությանի, Նատալյա Ռուդովայի մասնակցությամբ նոր ֆիլմից

11:55   10 օգոստոսի, 2016

Օրեր առաջ Ռուսաստանում հայտնի հայ կինոռեժիսոր Սարիկ Անդրեասյանը ուրախացրեց հայ կինոսերներին հիանալի լուրով այն մասին, որ սկսվում է նոր, կատակերգական «Счастья! Здоровья» ֆիլմի նկարահանման աշխատանքները։ Հայկական հարսանիքի թեմայով նոր ֆիլմում գլխավոր դերակատարներն են Հրանտ Թոխատյանը, Հայկ Մարությանը եւ Նատալյա Ռուդովան։

Видео опубликовано rudovanata (@rudovanata)

Դերասաններն արդեն կոտրել են ֆիլմի մեկնարկն ազդարարող ափսեն, իսկ հիմա համացանցում հայտնվել են նոր կադրեր նկարահանման ընթացքից։

Աշխատանքային խումբը նկարահանումներն իրականացնում է Դիլիջանում։

Լուսանկարներից կարելի է ենթադրել, որ մեզ ծիծաղաշարժ, հայկական հումորով համեմված ֆիլմ է սպասվում։ 

Լուսանկարներն՝ Instagram



© NEWS.am STYLE