Խիստ ցածր ածխաջրային սննդակարգ

19:07   31 օգոստոսի, 2016

Տվյալ սննդակարգը ձեզ կօգնի 2 շաբաթում 5-8 կգ-ով նիհարել: Արդարացնելով իր անվանումը` այն բավականին խիստ է եւ լրջորեն սահմանափակում է սննդի կալորիականությունը: Սակայն եթե խոսենք ածխաջրերի քանակության մասին, դրանց թիվն այնքան էլ քիչ չէ (60 գ-ից ոչ պակաս): Շատ ցածր ածխաջրային սննդակարգեր ավելի լուրջ սահմանափակում են առաջարկում` նիհարելու փուլում օրական մինչեւ 40 եւ նույնիսկ մինչեւ 20 գ ածխաջրեր:
Սննդակարգին հետեւելիս անհրաժեշտ է շատ ջուր խմել (ոչ պակաս, քան 2 լ): Արգելված են բոլոր ալկոհոլային խմիչքները, ինչպես նաեւ մրգերը եւ մրգային հյութերը, բացառությամբ առավոտվա թուրինջի:

Մեկ օրվա սննդակարգ:
Նախաճաշ
Թուրինջ, մի կտոր հաց, 30 գ պանիր, սուրճ կամ թեյ առանց շաքարի:
Ճաշ
200 գ ճարպազուրկ կաթնաշոռ, լոբի, մի կտոր հաց, սուրճ կամ թեյ առանց շաքարի:
Ընթրիք
100 գ ոչ ճարպոտ միս կամ ձուկ, բանջարեղեն, սուրճ կամ թեյ առանց շաքարի:

Աղբյուրը` Dieta.ru



© NEWS.am STYLE