Դուեյն Ջոնսոնը վիրավորել է «Ֆորսաժ»-ի դերասանական կազմին

17:15   10 օգոստոսի, 2016

Անառողջ մթնոլորտ է Fast & Furious («Ֆորսաժ») ֆիլմի թիմում։ Կինոնկարի հայտնի դերասաններից Դուեյն Ջոնսոնը՝ հայտնի «Ժայռ» մականունով, ֆիլմի իր գործընկերներին անվանել է «փափուկ հետույքներ» եւ նրանց մեղադրել ոչ պրոֆեսիոնալիզմի մեջ: 44-ամյա դերասանը նշել է, որ նկատի է ունեցել Վին Դիզելին, որը բացի ֆիլմի գլխավոր հերոսը լինելուց, նաեւ պրոդյուսերն է:

«Ֆորսաժ» ֆիլմի ութերորդ մասի նկարահանումներին մասնակցող դերասաններն ասել են, որ Ջոնսին դուր չեն եկել Դիզելի բոլոր որոշումներն ու առաջարկները: Նշվում է, որ դերասանների հարաբերություններն այնքան լարված են եղել, որ գործնականում հնարավոր չի եղել դրվագները նկարահանել:

TMZ-ի տեղեկություններով՝ նրանք արդեն հանդիպել են իրավիճակը քննարկելու համար, ինչը խոչընդոտում է ֆիլմաշարի հերթական սերիայի նկարահանումներն ավարտելուն:



© NEWS.am STYLE