18:18 10 օգոստոսի, 2016Քիմ Քարդաշյանի քույրը՝ Քայլի Ջենները դժգոհ է իր բոյֆրենդ ռեփեր Tyga-ից։ Այսպես՝ ինչպես գիտենք, Քայլի Ջեններն այսօր՝ օգոստոսի 10-ին, դառնում է 19 տարեկան։ Tyga–ն օրերս նրան շքեղ նվեր էր մատուցել 200 հազար դոլար արժողությամբ Mercedes Maybach S-600 տեսքով։ Բայց հետո երաժիշտը տհաճ պատմության մեջ էր հայտնվել։ Դատարանը Քայլի Ջեների բոյֆրենդին կալանքի օրդեր է տվել 480 հազար դոլար վարձակալության գումարը չվճարելու համար։ Ռեփերի դեմ մի քանի ամիս առաջ դատական հայց էր ներկայացրել Մալիբուի տան սեփականատերը։Այդ տունը 2011–ին որոշ ժամանակով վարձակալել էր ռեփերը, որը լքել էր տունը՝ չվճարելով մի քանի ամսվա վարձակալության համար եւ թողնելով այն ավերված վիճակում։ Տան վարձակալության ամսավճարը կազմում էր 16 հազար դոլար։

Դրան գումարած ռեփերի անկարգությունների հետեւանքով գույքին հասցրած վնասը (օրինակ՝ Tyga–ն ննջարանում մերկապարի 6 հատ ձող էր տեղադրել)՝ գումարը կազմել է 480 հազար դոլար։ Երաժիշտը պետք է ներկայանար դատարան ցուցմունք տալու համար, բայց նա այդպես էլ չէր եկել, ինչը դատավորին հարկադրել էր կալանքի օրդեր տալ։ Ռեփերը Քայլիի հետ մեկնել է Բահամյան կղզիներ ընկերուհու ծննդյան օրը նշելու համար։

Սակայն ինքը՝ Քայլին, հավանություն չի տալիս բոյֆրենդի պահվածքին։ TMZ–ի տեղեկություններով՝ Քայլին ռեփերին իր դժգոհությունն է հայտնել նրա վարքի պատճառով՝ նշելով, որ այն ստվեր է նետում Քարդաշյան–Ջեններ ընտանիքի վրա։ Քիմի քույրը նշել է, որ նրա վարքից դժգոհ է ամբողջ ընտանիքը, եւ նա պետք է խելքը գլուխը հավաքի։
