Տեսանյութ՝ Արամեի եւ Աննա Թովմասյանի հարսանիքից

19:53   10 օգոստոսի, 2016

Օգոստոսի 10-ին հայտնի դարձավ, որ սիրված եւ ճանաչված երգիչ Արամեն եւ նրա կինը՝ Աննա Թովմասյանը, որոշել են Սաղմոսավանքում հավերժ սիրելու եւ միասին լինելու խոստում տալ։ Ճիշտ է, 2013-ից ՔԿԱԳ-ում ամուսնությունը գրանցելուց հետո Արամեն եւ Աննան միասին էին ապրում, բայց Աստծո օրհնությունը նրանք դեռ չէին ստացել։ Եվ ահա երեք տարի անց կատարվեց նաեւ զույգի պսակադրությունը, որին հաջորդել է հարսանեկան խնջույք ռեստորանային համալիրներից մեկում։

Բնականաբար, Արամեն եւ Աննան չէին կարող անակնկալ չմատուցել ու չերգել հյուրերի համար։  

Видео опубликовано mgerarmenia (@mgerarmenia)

Հիշեցնենք, որ Արամե-Աննա զույգի հարսանիքը նախատեսված էր դեռեւս 2013-ի օգոստոսի 30-ին։ Սակայն դրանից առաջ՝ օգոստոսի 5-ին, Ռոստովում մահացավ երգչի հայրը եւ հարսանիքը չկայացավ։



© NEWS.am STYLE