Քանյե Ուեսթը գերազանցել է Մայքլ Ջեքսոնի ռեկորդը՝ 40-րդ անգամ հայտնվելով Billboard 100-ի թոփ տասնյակում

11:41   11 օգոստոսի, 2016

Աշխարհում կա Մեսսի, կա Ռոնալդու, բայց դե բոլորից զիլը Քանյե Ուեսթն է:

Ռեփերը գերազանցել է Մայքլ Ջեքսոնի ռեկորդը՝ 40-րդ անգամ հայտնվելով Billboard 100-ի թոփ տասնյակում: Ռեփեր ScHoolboy Q The Part-ի հետ Քանյե Ուեսթի կատարումը 2 ամսում գրեթե 50 մլն դիտում է հավաքել:

Լավագույն տասնյակի առաջին հորիզոնականում է Էլվիս Փրեսլին, որը թոփ-40-ում ունեցել 80 հիթ:

Նրան հաջորդում է Լիլ Ուեյնը՝ 69, երրորդ տեղում է Էլթոն Ջոնը՝ 57:

Այնուհետեւ

Դրեյք՝ 53

Սթիվի Ուոնդեր՝ 46

 Ջեյ Զի՝ 45

Ջեյմս Բրաուն՝ 44

Քրիս Բրաուն՝ 42

Մարվին Գեյ՝ 41

Քանյե Ուեսթ՝ 40

Մայքլ Ջեքսոն՝ 39

Ի դեպ, 2013-ին Քանյեն, ի դեպ, ասել էր. «Ես հասել եմ այն բարձունքին, որը Մայքլ Ջեքսոնը չկարողացավ նվաճել: Ես նկատի ունեմ իմ աճը որպես արտիստ, որպես ստեղծագործող անհատականություն: Ես հասել եմ առաստաղին, կկոտրեմ այն եւ առաջ կշարժվեմ»:

Աղբյուրը՝  Daily Mail



© NEWS.am STYLE