Ջորջ եւ Ամալ Քլունիները, Ռուբեն Վարդանյանը՝ Իտալիայում շքեղ վիլլայում կազմակերպված երեկոյին

11:04   11 օգոստոսի, 2016

Ջորջ եւ Ամալ Քլունիները մեկ ամսից կնշեն իրենց ամուսնության 2-րդ տարեդարձը: Բայց երեկ Իտալիայի Կոմո լճի ափին նրանց առանձնատունը բոլորովին այլ պատճառով էլ լի հայտնի հյուրերով: Հոլիվուդյան դերասանը եւ նրա կինը բարեգործական երեկո էին կազմակերպել, որի նպատակն էր օգնել Սուդանի Դարֆուրի շրջանի փախստականներին:

Ջորջ Քլունիին ամենուր ուղեկցում էր նրա գեղեցկուհի կինը՝ Ամալը, որը կրում էր William Vintage ապրանքանիշի զգեստ:

Ամուսինները հյուրերի հետ մոտորանավակով շրջել են լճում։

Փոքրիկ նվագախումբը զվարճացնում էր հյուրերին։

Հետո հյուրերը գնացել են ընթրելու եւ զրուցել են Դարֆուրում տիրող իրավիճակի  մասին:

Ի դեպ, Քլունիների վիլլան կառուցվել է 19-րդ դարում։ Այն պատկանում էր հայտնի ազնվատոհմ ընտանիքի ժառանգ՝ Մարչեզի դի Ռոզզանոյին:

Հյուրերի թվում պապարացիները ֆիքսել են նաեւ Ռուբեն Վարդանյանին:

Աղբյուրը՝  Daily Mail

Լուսանկարները՝  Xposure-ի

 



© NEWS.am STYLE