Քիմ Քարդաշյանի քույրը դարձավ 19 տարեկան. Քայլի Ջենները ծննդյան տոնը նշել է ընկերուհիների հետ Բահամյան կղզիներում

15:15   11 օգոստոսի, 2016

Երեկ Քիմ Քարդաշյանի քույրը դարձավ 19 տարեկան: Նրա բոյֆրենդ ռեփեր Tyga-ն այդ կապակցությամբ 200 հազար դոլար արժողությամբ Mercedes Maybach S-600 էր նվիրել: Սակայն հետո երաժիշտը տհաճ պատմության մեջ էր հայտնվել, քանի որ դատարանը կալանքի օրդեր էր տվել 480 հազար դոլար վարձակալության գումարը չվճարելու համար: Իսկ նախօրեին Քայլին, որը բարկացած է իր բոյֆրենդի վրա, տոնը նշել է ընկերուհիների հետ Բահամյան կղզիներում:

Հեյլի Բոլդուինը, Քենդալ Ջեները եւ Բելլա Հադիդը

Հոբելյարին ուղեկցում էին նրա քույր Քենդալ Ջենները եւ ընկերները, որոնց թվում՝ եղել են Բելլա Հադիդն ու Հեյլի Բոլդուինը:

«Կյանքիս ամենալավ ժամանակը»,- գրել է Քայլին Instagram-ում հրապարակած լուսանկարներից մեկի նկարագրության մեջ, որոնք արվել են արմավենիների եւ կապույտ օվիանոսի ֆոնին:

Հեյլի Բոլդուին եւ Բելլա Հադիդ 

Բելլա Հադիդ

Գիշերը աղջիկներին հրավառություն էր սպասում:

Աղբյուրը՝   Daily Mail



© NEWS.am STYLE