«Մոտ ու հեռու, իմ Հայաստան». Վահե Թիլբյանը նորություն ունի

12:50   12 օգոստոսի, 2016

«Մոտ ու հեռու, իմ Հայաստան»` այսպես է կոչվում Վահե Թիլբյանի նոր երգը, որը երգիչը շուտով կհանձնի հանդիսատեսի դատին.

«Երաժշտության հեղինակը Շուշան Սարգսյանն է, խոսքերը գրել է Իննա Մկրտչյանը: Երգը հայերեն է, բնականաբար այն Հայաստանի մասին է` ներկայացնում է Հայաստանը սփյուռքահայի աչքերով»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց Genealogy խմբի կազմում Հայաստանը «Եվրատեսիլ 2015»-ին ներկայացրած երգիչը:

Վահեի խոսքով` իր նոր աշխատանքը երաժշտասերների համար հասանելի կլինի կամ օգոստոսի վերջին, կամ սեպտեմբերի սկզբին:

«Աշխատում ենք նաեւ դրա հիման վրա տեսահոլովակ նկարահանելու ուղղությամբ: Հուսով եմ` ամեն ինչ կստացվի»,-նշեց երգիչը:

Սյունե Առաքելյան

Լուսանկարը` Վահե Թիլբյանի Facebook-ի էջից



© NEWS.am STYLE