Քենդալ Ջեններն՝ առաջին անգամ Vogue–ի շապիկին. խելահեղ անակնկալ Քարդաշյան–Ջեններ ընտանիքից

10:13   12 օգոստոսի, 2016

Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը 2014-ի ապրիլին հայտնվել էին Vogue–ի շապիկին (ի դեպ, դրանից հետո պարբերականի վարկանիշն ընկել էր նորաձեւության շատ գիտակների աչքում)։

Նախօրեին այդ երջանիկ պահը վրա հասավ նաեւ Քիմ Քարդաշյանի քրոջ՝ 20-ամյա Քենդալ Ջենների համար։

Մոդելը կզարդարի Vogue–ի սեպտեմբերյան համարի շապիկը։

Լուսանկարում Քենդալը կներկայանա Gucci հագուստով։

«Գրողը տանի, ես արեցի դա։ Սա աշխարհի ամենազիլ բանն է, շնորհակալություն Աննա (Վինտուր) այս պատվին արժանացնելու համար»,– գրել է Քենդալը Instagram–ում։
Գեղեցկուհուն լուսանկարել է Մարկուսա Պիգգոտտա եւ Մերթա Ատլասա դուետը։

Իսկ ահա Vogue պարբերականի Youtube–ի ալիքում հայտնվել է զվարճալի հոլովակ, որը ներկայացնում է Քարդաշյան ընտանիքի անակնկալը Քենդալ Ջենների համար։



© NEWS.am STYLE