15:37 5 մարտի, 2013Ռուսաստանյան հայտնի դերասան Վալերի Զոլոտուխինը ծանր հիվանդ է եւ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
Lenta.ru-ի տեղեկացմամբ, դերասանի հիվանդության մասին հայտնել է կինը՝ Թամարան: Նրա խոսքով, «վերջնական ախտորոշումը դեռեւս հայտնի չէ»: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 71-ամյա Զոլոտուխինը խնդրել է առողջական վիճակի պատճառով իրեն ազատել մոսկովյան թատրոններից մեկի տնօրենի պաշտոնից: Տնօրենի պաշտոնին զուգահեռ, դերասանը կատարում էր նաեւ թատրոնի գեղարվեստական ղեկավարի պարտականությունը:
Հիշեցնենք, որ հունվարին Զոլոտուխինն արդեն հիվանդանոց էր ընկել, սակայն դերասանն ինքը հայտարարել էր, որ հերթական բուժզննումն է անցել: