13:06 12 օգոստոսի, 2016Հայտնի հաղորդավարուհի Մերի Մակարյանը, որը վերջերս հեռուստասերիալներում եւ կինոնկարներում նաեւ իր ուժերն է փորձում որպես դերասանուհի, օգոստոսի 12-ին նշում է ծննդյան 31-րդ տարեդարձը։
Հոբելյարը հենց կեսգիշերից բազմաթիվ շնորհավորանքներ է ստացել հարազատներից եւ գործընկերներից, իսկ «Հայաստանի ձայնը» նախագծից երգիչ Նարեկ Մելիքյանը՝ որպես հատուկ հյուր, անակնկալ է մատուցել նրան՝ կատարելով Ռազմիկ Ամյանի «Չունի աշխարհը քեզ նման» երգը։