Դի Կապրիոյի նախկին ընկերուհի մոդել Բար Ռաֆայելին աղջիկ է ունեցել

13:23   12 օգոստոսի, 2016

Անցյալ տարի Դի Կապրիոյի նախկին ընկերուհին՝ սուպերմոդել Բար Ռաֆայելին ամուսնացել էր իսրայելցի գործարար Ադի Էզրի հետ։ Իսկ երեկ երեկոյան հայտնի դարձավ, որ Ռաֆայելին եւ Էզրան երեխա են ունեցել։

Haaretz–ի փոխանցմամբ՝ մոդելն ու բիզնեսմենը դուստր են ունեցել, որին անվանել են Լիվ։

Ռաֆայելին ծննդաբերել է Թել Ավիվի «Իխիլով» հիվանդանոցում, ուր ինքնուրույն ժամանել էր ծննդաբերությունից մի քանի ժամ առաջ։ Մոդելն ու դուստրն իրենց լավ են զգում։

Բար Ռաֆայելին եւ Ադի Էզրան ծանոթացել էին 4 տարի առաջ։ Գործարարին է պատկանում պարենամթերքի ներկրման իսրայելական ամենախոշոր ընկերությունը՝ Neto ME Holdings Ltd–ը։



© NEWS.am STYLE