Հմայիչ Իրինա Շեյքը՝ Cop Show սերիալի կրքոտ փաստաբանի դերում

14:14   12 օգոստոսի, 2016

Հմայիչ Իրինա Շեյքը նկարահանվել է  Cop Show սերիալի կրքոտ փաստաբանի դերում։

Իրինան էկրաններին հայտնվել էր դեռ 2014–ին, երբ Ռոնալդուի հետ հարաբերությունները խզելուց հետո նշել էր կինոյում իր նորամուտը։

Ռուս սուպերմոդելն այդ ժամանակ նկարահանվել էր «Հերակլես» ֆիլմում, որտեղ մարմնավորել էր գլխավոր հերոսի կնոջ՝ Մեգարուի դերը։ Ավելի ուշ մոդելը նկարահանվել էր «Էմի Շումերի ներսում» հայտնի սքեթչ–շոուի մի դրվագում։

Իսկ հիմա Իրինային հրավիրել են նկարահանվել Cop Show հեռուստատեսային սերիալում։ Մոդելն ուրախալի լուրը հայտնել է Instagram–ի իր էջում՝ տեղադրելով նկարահանումներից մի լուսանկար։

Իրինային բաժին է ընկել հմայիչ եւ խելացի փաստաբանի դերը՝ դասական, խիստ կոստյումով եւ ակնոցներով։ Նրա հետ բեմում կհայտնվեն դերասաններ Քոլին Քուինը, Սյու Ջին Քիմը, Գրիֆին Նյումանը։



© NEWS.am STYLE