Համացանցը «պայթեցրել» է «Աստղային պատերազմների» նոր թրեյլերը. 1 օրում միլիոնից ավելի դիտում

15:15   12 օգոստոսի, 2016

Համացանցը «պայթեցրել» է «Աստղային պատերազմների» նոր թրեյլերը, ավելի ճիշտ՝ հերթական դրվագի, որը կոչվում է Rogue One: A Star Wars Story («Աքսորյալ մեկ. Աստղային պատերազմներ. պատմություններ»): Մեկ օրը չլրացած՝ հոլովակն արդեն միլիոնից ավելի մարդ է դիտել:

Այս տարվա դեկտեմբերին էկրան բարձրացող ֆիլմում գլխավոր դերերը կատարում են Ռիզ Ահմեդը, Դոնի Յենը, Ֆելիսիթի Ջոնսը, Մադս Միքելսենը, Բեն Մենդելսոնը, Ալան Թյուդիկը, Ֆորեսթ Ոուիթաքերը եւ Դիեգո Լունան: Ֆիլմի գործողությունները ժամանակագրությամբ տեղի կունենան 1977-ին թողարկված բնօրինակի գործողություններից առաջ:



© NEWS.am STYLE