Մանկական Նոր ալիք-2016. առաջին մրցութային օրը Միշան արժանացել է 87 միավորի

16:48   12 օգոստոսի, 2016

«Մանկական Նոր ալիք-2016»-ի hայաստանյան պատվիրակ Միշան (Միքայել Գրիգորյան) առաջին մրցութային օրն արժանացել է 87 միավորի.  ժյուրիի 8 անդամներից 7-ը Հայաստանի ներկայացուցչի ելույթը գնահատել են առավելագույն 11 միավոր, իսկ 8-րդը՝ 10 միավոր: Միշան կատարել է իր «Փոքրիկ ղարաբաղցին» երգը:

Փոքրիկ Միշայի տրամադրությունը բարձր է եւ մարտական: Նա նույն վստահությամբ այսօր՝ մրցութային երկրորդ օրը, ելույթ կունենա 4-րդ համարի ներքո եւ կկատարի «Uptown Funk» միջազգային հիթը:

 



© NEWS.am STYLE