Ինչպես ենք մենք լսում իրար

22:15   3 սեպտեմբերի, 2016

1. Ամենացածր ձեւը անտեսումն է

Որքա՞ն հաճախ ենք անտեսում երեխայի ասածը: Անտեսումը վիրավորանք է  անձին: Երեխան կփակվի եւ այլեւս ամբողջ կյանքում անկեղծ չի լինի ձեզ հետ, եթե շփման նման տեսակը գերակշռի մանկության ընթացքում: Կսկսի բակում այլ զրուցակիցներ փնտրել, որոնք կհասկանան եւ կլսեն նրան: Այո, գուցե նա հիմարություն է ասում, որովհետեւ դեռ երեխա է, բայց ուրիշ բան է կարեւոր. վերաբերմունքն ավելի կարեւոր է: Այդ դեպքում երեխան կզգա, որ դուք սիրում եք իրեն, հասկանում եք:   

2. Ցուցադրական ունկնդրում

Դուք շտապում եք, դուք ժամանակ չունեք, դուք ձեւացնում եք, թե լսում եք, որ չվիրավորեք, իսկ ինքներդ րոպեներն եք հաշվում: Այդ մակարդակն անտեսումից լավ է, բայց միեւնույն է`   հեռու է ըմբռնումից: 

3. Ընտրովի ունկնդրում

Ձեր խնդիրը մարդուն հասկանալը չէ, դուք ուղղակի լսում եք այն, ինչ ձեզ հետաքրքիր է իմանալ: Երեխաները հասկանում են, որ ծնողներն ավելի շատ բան գիտեն, ավելի ուժեղ են, իմաստուն, նրանք պաշտպանում են , բայց երեխաներն ուզում են հավասար լինել սիրո մեջ, զգալ, որ անհրաժեշտ են: Որ իմ հիմարությունն ինչ-որ մեկին անհրաժեշտ լինի: Դրանում է զարգացումը: Երեխաների համար կարեւոր է` ուրիշներին պատմել, թե ինչ կա իրենց հոգում: 

4. Ուշադիր ունկնդրում

Դա լավ մակարդակ է, բայց թերություն կա. դուք ուշադիր լսում եք, բայց ամեն ինչ համեմատում եք ձեզ հետ: Դա կարելի է կոչել նաեւ   «ինքնակենսագրական ունկնդրում»: Եթե այն, ինչ դուք լսում եք, համապատասխանում է ձեր փորձին եւ կարծիքին, դուք ասում եք`  «Շատ լավ», եթե չի համընկնում, Դուք ասում եք` «Ոչ, ամեն ինչ սխալ է»: Դուք ուշադիր լսում եք, որպեսզի վերջում, որպես կատարելատիպ, հաստատեք ձեր հայեցակարգը: 

5. Ունկնդրում կարեկցելով

Խորհուրդ է տրվում որպես բոլոր խնդիրների դեմ բուժիչ միջոց: Դուք լսում եք հասկանալու մտադրությամբ: Դուք չեք դատապարտում ձեր լսածը, չեք ցնցվում դրանից: Դուք շարունակում եք կարեկցել եւ սիրել:  Մարդն ասում է իր սրտում եղածը եւ նրա համար ավելի հեշտ է լինում: Ինչո՞ւ է դժվար կարեկցելով լսելը: Կարելի է «վարակվել» ինչ-որ մեկի խնդրով: Պետք է սովորել լսել, չընդունելով սեփական անձի վրա, չթաթախվելով`  լոտոսի նման, որը ջրի մեջ չոր է մնում:  

Աղբյուրը` Creu



© NEWS.am STYLE