Պիկասոյի անհայտ ստեղծագործությունն առաջին անգամ կցուցադրեն հասարակությանը

20:56   5 մարտի, 2013

Ֆրանսիական Լուվրի թանգարանի Աբու Դաբիի մասնաճյուղը կներկայացնի Պաբլո Պիկասոյի նախկինում երբեք չցուցադրված ստեղծագործությունը, որը կոչվում է «Կնոջ դիմանկարը»:

Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, կտավը գնվել է մասնավոր կոլեկցիոներից: Կտավում պատկերված է ֆրասիացի մանեկենուհի Նատալյա Պալեյը` ռուս միապետ Ալեքսանդր II-ի թոռնուհին: Պալեյին Պիկասոյին է ներկայացրել նրա ընկերը` Ժան Կոկտոն: Նկարը պատկանում է նկարչի արվեստի կուբիստական ժամանակաշրջանին: Կտավն առաջին անգամ կցուցադրվի ցուցահանդեսում, որը կբացվի ապրիլի 22-ին, Manarat Al Saadiyat կենտրոնում: 



© NEWS.am STYLE