«Ալդոյի» վաճառասրահներում ներկայացված է նոր տեսականին

14:44   13 օգոստոսի, 2016

«Ալդոյի» վաճառասրահները ուսումնական տարվա նախօրեին համալրվել են բրենդային նոր տեսականիով: Այս մասին NEWS.am Style-ին տեղեկացրին խանութների ցանցից՝ նշելով, որ խանութների ցանցում գործում է նաեւ մինչեւ 70 տոկոս զեղչ:

Բացի զեղչված տեսականուց, խանութներում ներկայացված է արդեն աշուն-ձմեռ հավաքածուն: Այս հավաքածույում բրենդի դիզայներները համադրել են վառ ու նուրբ երանգները: «Ապացուցված է, որ աշնանը մարդիկ դեպրեսիա են ունենում, իսկ շրջապատում հաճելի երանգների առկայությունն օգնում է նաեւ տրամադրության լավացմանը»,- ասացին խանութների ցանցից:

Լուսանկարներում ներկայացված են «Ալդոյում» առկա տեսականու որոշ նմուշներ:

Հիշեցնենք, որ «Ալդո» կանադական բրենդը Հայաստանում գործում է 2011 թվականից:

 



© NEWS.am STYLE