5 առասպել սննդի մասին

20:13   4 սեպտեմբերի, 2016

Սպիտակուցներով հարուստ սնունդը վնասակար է երիկամների համար։

Ծագումը. Նման եզրակացության է հանգել վատատես տրամադրված մարդկանց խումբ` ծանոթանալով 1983 թվականի հետազոտությանը, որում ասվում էր, որ սննդի մեջ մեծ քանակությամբ սպիտակուցները ստիպում են րոպեի ընթացքում սովորականից ավելի շատ արյուն ֆիլտրել: 

Իրականում. գիտությանն այդպես էլ չի հաջողվել սթրեսային ռեժիմում երիկամների պարբերական աշխատանքը կապել ուղղակի բացասական ազդեցության հետ, նույնիսկ այն դեպքում, երբ օգտագործվող սպիտակուցի քանակությունը ծայրաստիճան մեծ չափերի է հասնում, օրինակ` մարզիկների կողմից ինտենսիվորեն մկանային զանգված հավաքելու ժամանակահատվածում: 

Քաղցր կարտոֆիլը հասարակից ավելի օգտակար է

Ծագումը. Քանի որ ճարպակալմամբ տառապող ամերիկացիների մեծ մասը կարտոֆիլի սպիտակ սորտ է օգտագործում, քաղցր արմատապտղի կողմնակիցները իրենց ճիշտ ընտրության լրացուցիչ ապացույց են ստացել: Ճիշտ է, առաջին սորտը հիմնականում օգտագործում են կարտոֆիլային չիփսերի կամ ֆրիի տեսքով, իսկ երկրորդը` խաշած կամ խորոված, որոնք ավելի լավ են պահպանում սննդանյութերը: 

Իրականում. այդ երկու տեսակի կարտոֆիլն իրոք տարբեր սննդային կազմ ունեն, բայց մեկի առավելությունը փոխհատուցվում է մյուսի արժանիքներով: Այսպես, օրինակ, քաղցր կարտոֆիլը շատ բջջանյութ եւ վիտամին А  է պարունակում, իսկ սպիտակը` այնպիսի միներալներ, ինչպիսիք են երկաթը, մագնիումը եւ կալիումը:  Գլիկեմիկ ինդեքսների միջեւ տարբերությունն էլ փոխհատուցվում է նրանով, որ ամբողջական վիճակում եփված  կարտոֆիլը եւս չեն ուտում առանց հավելումների` կաթնասերի, պանրի, կարագի եւ այլն:  

Կարմիր միսը քաղցկեղ է առաջացնում

Ծագումը. 1986 թվականին ճապոնացի հետազոտողները քաղցկեղային ուռուցքների զարգացում են հայտնաբերել այն առնետների մոտ, որոնց կերակրել են հետերոցիկլիկ ամիններով` միացություններ, որոնք  մսի մեջ առաջանում են բարձր ջերմաստիճանի ազդեցությամբ: Դա խուճապ է առաջացրել եւ շատերը որոշել են, որ վնասակար է  ոչ միայն տապակած, այլեւ ընդհանրապես միս ուտելը: 

Իրականում. չկան քիչ թե շատ համոզիչ հետազոտություններ, որոնք ուղղակիորեն մատնանշեին կարմիր մսի օգտագործման եւ քաղցկեղի առաջացման միջեւ կապի առկայությունը: Իսկ այն, որ գրիլի վրա տապակած սթեյքի այրված կտորներն ավելի լավ է կտրատել, մենք առանց քաղցկեղի վտանգի էլ գիտեինք, չէ որ դրանք ուտելն ուղղակի համեղ չէ:  

Բարձրֆրուկտոզային շաքարային օշարակը շաքարից վատ է

Ծագումը. 1968 թվականին այդ նույն փորձառնետների մոտ, որոնց սննդին մեծ քանակությամբ ֆրուկտոզա էին ավելացրել, գիտնականները արյունատար անոթների պատերին ճարպի բարձր մակարդակ են հայտնաբերել:  Այդ նույն հետազոտությունը, ըստ երեւույթին, ընկած է 2002 թվականի Կալիֆորնիայի համալսարանի  քարոզչական հրապարակման հիմքում, որտեղ բարձրֆրուկտոզային շաքարային օշարակը   (HFCS) ազգի հետեւողական ճարպակալման պատճառներից մեկն են կոչել: 

Իրականում. HFCS-ը եւ սովորական շաքարը միանման քանակությամբ ֆրուկտոզա են պարունակում, գիտնականների դիտարկման համաձայն, օրգանիզմի վրա դրանց ազդեցությունները եւս չեն տարբերվել ոչ արմատապես, ոչ դետալներում: Եզրակացությունն ինքն իրեն հասունանում է. կարեւոր չէ, թե դուք քաղցրի ճշգրիտ ինչ տեսակ եք չարաշահում, ամեն դեպքում ձեզ սպասում է ճարպային շերտի աճ: 

Աղը հանգեցնում է արյան ճնշման բարձրացման

Ծագումը. 1940-ական թվականներին բժշկական գիտությունների դոկտոր Ուոլթեր Կեմպները հայտնի էր դարձել նրանով, ոչ առանց աղի սննդակարգ էր օգտագործում զարկերակային բարձր ճնշմամբ մարդկանց բուժման գործում: Ավելի ուշ հետազոտությունները հաստատել են, որ օգտագործվող աղի կրճատումն օգնում է նվազեցնել հիպերտոնիան, բայց մարդիկ, ինչպես միշտ, այդ ամենից սխալ եզրահանգումներ էին արել: 

Իրականում. հենվելով շատ հետազոտությունների վրա, բժիշկները պնդում են, որ նորմալ զարկերակային ճնշմամբ մարդիկ ոչ մի պատճառ չունեն սահմանափակելու օգտագործվող նատրիումի քանակը: Իսկ որոշ հիպերտոնիկներ իրոք կարող են  «աղազգայուն» լինել, բայց դա չի նշանակում, թե անհրաժեշտ է անիջապես սեղանից հեռացնել աղամանը: 

Հարցն այն է, որ ԶՃ-ի բարձրացման գործում մեծ դեր է խաղում օրգանիզմում նատրիումի եւ կալիումի հաշվեկշիռը, իսկ դա նշանակում է, որ հիպերտոնիկներին անհրաժեշտ է ուղղակի կալիումով ավելի հագեցած բանջարեղեններ եւ մրգեր օգտագործել (սպանախ, բրոկկոլի, բանաններ, բակլայավորներ եւ այլն), որպեսզի իրենց սննդակարգից չբացառեն աղը: 

 

Աղբյուրը` Cosmo



© NEWS.am STYLE