«Մանկական Նոր ալիք-2016». Փոքրիկ Միշան զբաղեցրել է երկրորդ տեղը

10:46   15 օգոստոսի, 2016

«Մանկական Նոր ալիք-2016»-ի hայաստանյան պատվիրակ Միշան (Միքայել Գրիգորյան) փայլուն ելույթ է ունեցել մրցույթի շրջանակներում եւ գրավել մրցանակային երկրորդ հորիզոնականը` այն կիսելով Մալթայի ներկայացուցչի հետ: Երկու մրցութային օրերի ընթացքում կատարելով «Փոքրիկ ղարաբաղցին» եւ «Uptown Funk» երգերը՝ Միշան արժանացել է 87-ական միավորների ժյուրիի 8 անդամների կողմից։

Փոքրիկ Միշան մրցույթի ընթացքն ու ստացած տպավորությունները դեռ երկար կհիշի, քանի որ այն իր մասնակցությամբ առաջին միջազգային մրցույթն էր: Իր եզրափակիչ շնորհակալական խոսքում Միշան բոլորին հրավիրել է իր հայրենիք:

«Բոլորին հրավիրեցի այստեղ, որովհետեւ ցանկանում եմ, որ բոլորը գան Հայաստան եւ Արցախ, ծանոթանան մեր մշակույթի հետ: Իսկ Արտեկում շատ լավ ժամանակ եմ անցկացրել,  նոր ընկերեր եմ ձեռք բերել, նոր զգացողություններ ունեցել: Վստահ եմ դեռ երկար կհիշեմ այնտեղ անցկացրած յուրաքանչյուր պահը»,- նշել է Միշան:

 



© NEWS.am STYLE