11:48 15 օգոստոսի, 2016Օգոստոսի 15-ին ռուսական շոուբիզնեսի ամենահայտնի ռեփերներից մեկը՝ Տիմատին, նշում է ծննդյան 33-րդ տարեդարձը։ Բնականաբար երգչին կեսգիշերից սկսած շնորհավորել են մտերիմները, ընկերները, ընտանիքի անդամները, ինչպես նաեւ Տիմատիի դուստրը՝ փոքրիկ Ալիսան։
Տիմատին բարեմաղթանքներ է ստացել նաեւ ԱՄՆ-ում բնակվող իր հայ ընկերոջից՝ ամերիկյան հանրահայտ Platinum Motorsports-ի հայ սեփականատեր Ջեք Քեշիշյանից, որն իր Instgram-ում հրապարակել է ռեփերի լուսանկարը՝ մեկնաբանության մեջ ռուսերեն եւ անգլերեն գրելով.
«Ծնունդդ շնորհավոր, իմ թանկագին եղբայր։ Լոս Անջելեսում բնակվող քո հայկական ընտանիքը ցանկանում է քեզ անսահման առողջություն, երջանկություն, սեր, եւ ընկերներ, որոնք քո կողքին կլինեն ամբողջ կյանքիդ ընթացքում»։
Նշենք, որ Տիմատին իր երեւանյան համերգի ընթացքում հենց Ջեքի եղբորը՝ Ջորջ Քեշիշյանին էր շնորհավորել ամուսնության առթիվ:
Ի դեպ, Տիմատին նույնպես շնորհավորել է իրեն՝ հրապարակելով ահա այս զվարճալի լուսանկարը։