Լողազգեստով Նազենի Հովհաննիսյանը պարծեցել է շլացնող կազմվածքով

11:22   15 օգոստոսի, 2016

Ընկերուհիներ Նազենի Հովհաննիսյանն ու Սոֆի Մխեյանը շարունակում են իրենց հանգիստը վայելել Սիցիլայում։ Չնայած հաղոդրավարուհին այս օրերին ջերմում է՝ որոշել է հիվանդության դեմ պայքարել արեւի ջերմությամբ եւ գնացել է լողալու եւ արեւայրուք ստանալու։

Фото опубликовано Nazeni Hovhannisyan (@nazenihovhannisyan)

Հավանաբար ծովի ալիքները միանգամից բուժել են Նազենիին, եւ նա որոշել է լուսանկարվել՝ ցուցադրելով իր շլացնող կազմվածքը։

Фото опубликовано Nazeni Hovhannisyan (@nazenihovhannisyan)

«Տարիքի հետ մարդ ավելի ուշադիր է դառնում ամեն ինչի նկատմամբ, ավելի կոփված, բայց միեւնույն ժամանակ առավել փխրուն։ Կյանքի օրենքն է։ Որքան շատ ես գնահատում ռիսկերը, այնքան շատ ես մտածում ... անելուց առաջ։ Բայց դե ցավոք, դա էլ չի ապահովագրում մեզ սխալներից... գուցե այդ էլ կյանքի հմայքն է..

Միտքը՝ մարմնից էլ առավել, անընդհատ մարզման կարիք ունի. իսկական գրքերով, լավ մարդկանցով, հաճելի պատկերներով ու գեղեցկությամբ է պետք լցնել կյանքը։ Այն չափազանց արագ է անցնում նեգատիվի ու չարի վրա վատնելու համար,,, Ծովն ու Արեւն ամեն վայրկյան հիշեցնում են, որ կյանքը գեղեցիկ է»,-լուսանկարը մեկնաբանել է հաղորդավրուհին։

 



© NEWS.am STYLE