Հմայիչ Իրինա Շեյքը հանգստանում է տրոպիկական կղզիներում

18:27   15 օգոստոսի, 2016

Հմայիչ Իրինա Շեյքը հանգստանում է տրոպիկական կղզիներում եւ Instagram–ում երկրպագուներին ցուցադրում է լուսանկարները։

Ռուս սուպերմոդելը չի հստակեցրել, թե կոնկրետ որտեղ է ինքը հանգստանում, սակայն դատելով լուսանկարներից՝ նրա բոյֆրենդ դերասան Բրեդլի Քուփերը հանգստանում է նրա հետ։

Հիշեցնենք, որ օրերս Իրինա Շեյքը հայտնվել էր Cop Show սերիալում, որտեղ կերտել էր «կրքոտ» փաստաբանի դերը։

Իրինային հրավիրել են նկարահանվել Cop Show հեռուստատեսային սերիալում։ Մոդելն ուրախալի լուրը հայտնել է Instagram–ի իր էջում՝ տեղադրելով նկարահանումներից մի լուսանկար։

Իրինային բաժին է ընկել հմայիչ եւ խելացի փաստաբանի դերը՝ դասական, խիստ կոստյումով եւ ակնոցներով։ Նրա հետ բեմում կհայտնվեն դերասաններ Քոլին Քուինը, Սյու Ջին Քիմը, Գրիֆին Նյումանը։



© NEWS.am STYLE