Համբույրի հոգեբանությունը

22:11   6 սեպտեմբերի, 2016

Զգայական աշխարհի հոգեբանության հարցերի խոշոր մասնագետ Զիգմունդ Ֆրեյդը պնդում էր, թե համբուրվելու սերը մարդու հոգեսեռական զարգացման օրալ ժամանակաշրջանի մնացորդն է: Այդ ժամանակահատվածը բնորոշվում է բերանի եւ շուրթերի միջոցով սեռական հաճույք ստանալով եւ ավարտվում է դեռեւս վաղ մանկությունում (3 տարեկանում): Այնուամենայնիվ, մարդու զգայական աշխարհում մնում է շրթունքների խթանման ենթագիտակցական սերը, ինչն ապացուցում է համբույրից ստացվող հաճույքը: 

Սակայն կենսաքիմիան եւ ֆիզիոլոգիան բացատրում են համբույրի միայն ծագումը, չեն արտացոլում նրա հոգեւոր նշանակությունը: Հաճախ շրթունքների համբույրը անհամեմատ ավելի հուզական, զգայական, ռոմանտիկ եւ քնքուշ է լինում, քան էրոգեն հատվածների համբույրները:  Իհարկե, ինտիմ հատվածներում համբույրներն անհամեմատ ավելի գրգռող են, բայց շուրթերը համբուրելու նվիրական իմաստը դրանցով չի փոխանցվում:  

Զգայական հարաբերությունների ոլորտում սոցիոլոգիական հետազոտությունները հետաքրքիր եզրակացությունների են հանգեցրել: Զույգերի մեծամասնությունում, երբ հարաբերությունները սովորական են դառնում կամ մոտենում են ավարտին, համբույրներն ավելի վաղ են անհետանում, քան սեքսը:  Ստացվում է, որ համբույրներն այն անտեսանելի թելն են, այն կամուրջը, որը կապում է մարդկանց հոգեւոր աշխարհը:   Պատահական չէ, որ բոլոր մշակույթներում «սիրո քրմուհիները» չեն համբուրում իրենց  զուգընկերների շուրթերը: Համբույրի նշանակությունը գովերգվում է արվեստի մեջ` երաժշտության, գրականության, կինեմատոգրաֆի: 

Համբույրը շփման մի տեսակ է, անցում շփման յուրահատուկ մակարդակի, որտեղ գործարկված են միայն հույզերը:  Մարդիկ իրենց կեսերին հաճախ հայտնաբերում են հիմնվելով, առաջին հերթին, հենց շուրթերի համբույրից իրենց զգացողությունների վրա:  Անչափահասներն արդեն հասկանում են, որ համբույրը կարեւոր է, իսկ լավ համբուրվելու կարողությունը շատ արժեքավոր է: Գործնականում յուրաքանչյուր մարդ պահում է իր առաջին համբույրի հիշողությունը: 

Գոյություն ունեն համբույրի բազմաթիվ տեխնիկաներ: Բայց ոչ մի տեխնիկա չի փոխանցում գլխավորը` անկեղծությունը: Դա համբույրի գլխավոր չափանիշն է:  Անհնար է կեղծել, վերստեղծել անկեղծ համբույրը, որովհետեւ յուրաքանչյուր առանձին վերցրած համբույր անկրկնելի է, յուրահատուկ, նվիրական, խորապես ինտիմ ինչ-որ բան արտահայտող: 

Արժե հավելել, որ դրական հույզերից, տրամադրության բարձրացումից, ընդհանուր լավ ինքնազգացողությունից բացի, համբույրը զուտ առողջարար առումով շատ օգտակար է:   Այսպես, նկատել են, որ համբույրներն օգնում են դեմքի մաշկը լավ վիճակում պահել, հետեւաբար դրանք կրճատում են կնճիռների ի հայտ գալը:  Դեմքի ավելի քան 30 մկան, որոնք մասնակցում են համբույրին, բարենպաստ ազդեցություն են ունենում մաշկի վրա. այն ձիգ եւ հարթ է դառնում: Համբույրի դեպքում օրգանիզմում ադրենալինի զգալի քանակություն է արտադրվում, ինչն ակտիվացնում է օրգանիզմի բոլոր օրգանները:   Զարկերակը հաճախանում է (մինչեւ րոպեն 150 հարված), արյան շրջանառությունը մեծանում է, արդյունքում օրգանիզմի բջիջները զգալիորեն հարստանում են թթվածնով:  Համբույրի դեպքում օրգանիզմները թուք են փոխանակում, որում անհրաժեշտ հակաբիոտիկներ են պարունակվում: Այդպես` փոխադարձաբար ամրապնդվում է իմունիտետն ու ընդհանուր վիճակը: Համբույրն ի վիճակի է նվազեցնել ցավը. համբույրի ընթացքում էնդորֆին է արտադրվում` հորմոն, որը ցավազրկող հատկանիշներ ունի:  

 

Աղբյուրը` Cosmo



© NEWS.am STYLE