Օծանելիքի թագուհին ամենահարուստ կինն է

13:04   6 մարտի, 2013

L’Oreal օծանելիքի ընկերության ղեկավար Լիլիան Բետանկուրը գլխավորում է Forbes ամսագրի հրապարակած՝ տիեզերքի ամենահարուստ կանանց ցուցակը:

Opposing Views-ի տեղեկացմամբ, 90-ամյա Բետանկուրի կարողությունը գնահատվում է 30 մլրդ դոլար: Իրավաբանորեն նա անգործունակ է, այդ պատճառով Բետանկուրի ֆինանսները կառավարում է նրա դուստրը: Երկրորդ տեղում Wal-Mart համաշխարհային առեւտրային ցանցի ժառանգորդ Ջոն Ուոլթոնի 58-ամյա այրի Քրիսթի Ուոլթոնն է: Նրա ենթակայության տակ կա 28,2 մլրդ դոլար: Տիեզերքի ամենահարուստ երրորդ կինը նույնպես Ուոլթոն ընտանիքից է. ընկերության հիմնադրի 63-ամյա դուստրը՝ Էլիս Ուոլթոնը: Ներկայում նրա կարողությունը գնահատվում է 26,3 մլրդ դոլար:



© NEWS.am STYLE