Գործնական դիետա

19:20   7 սեպտեմբերի, 2016

Այս ցածր կալորիական դիետան ձեզ թույլ կտա մեկ շաբաթում 4-6 կգ-ով նիհարել: Ընտրեք նախաճաշի, ճաշի եւ ընթրիքի առաջարկված տարբերակներից մեկը եւ վայելեք: Սննդի երեք ընդունումից բացի, թույլատրված է նաեւ մեկ միջանկյալ ընդունում օրվա ցանկացած ժամի: Սննդի ընդհանուր կալորիականությունը կկազմի  1100 կկալ:

Նախաճաշ (250 կալորիա)

1) 30գ վարակի փաթիլներ կաթով,

2) հացից տոստ թեփուկներով, խորոված լոլիկ, մեկ ճաշի գդալ տնական պանիր,

3) բուտերբրոդ խոշոր աղացած ալրից 2 կտոր հացով, կտրատված բանանով, մեկ ճաշի գդալ մեղրով եւ մեկ ճաշի գդալ յոգուրտով կամ փափուկ պանրով,

4) տոստ թեփուկներով հացով, որի վրա մարգարին է քսած, թերխաշ ձու, կես բաժակ նարնջի հյութ: 

Ճաշ (250 կալորիա)

1) մեկ մեծ չափաբաժին աղցան, խնձոր կամ նարինջ, սենդվիչ հետեւյալ բաղադրիչներից մեկով.  50 գ հավի ֆիլե, մեկ թեյի գդալ մարինացված վարունգ, 25 գ քերած պանիր, մեկ ճաշի գդալ ցածր կալորիական մայոնեզ,  75 գ տնական պանիր, մանր կտրատված կանաչ սոխ եւ վարունգ: 

2) 200 գ կճեպով եփված կարտոֆիլ, մեծ բաժին բանջարեղենի աղցան, մեկ բաժակ դիետիկ յոգուրտ, 125 գ խաշած լոբի կամ 25 գ քերած պանիր:

Ընթրիք (400 կալորիա)

1) ցանկացած պատրաստի ցածր կալորիական ուտեստ, մեծ բաժին աղցան ցանկացած բանջարեղենից,

2) 150 գ հավի կամ հնդկահավի միս, մի քիչ սոուս, 75 գ տապակած կարտոֆիլ կամ 125 գ կճեպով եփած կարտոֆիլ, ցանկացած օսլա չպարունակող բանջարեղեն,

3) 75 գ սպագետտի հետեւյալ սոուսներից մեկով. պահածոյացված լոլիկը եւ  75 գ ծովային խեցգետինը կամ 100 գ խաշած հավը խառնել փոքր քանակությամբ հավի արգանակի հետ, կամ 75 գ ոչ ճարպոտ խոզապուխտը կտրատել եւ խառնել մեկ բաժակ յոգուրտի եւ համեմունքների հետ, բանջարեղենով կամ մրգային աղցան: 

Սննդի միջանկյալ ընդունում (200 կալորիա)

1) երկու բաժակ չոր գինի, դեղձ,

2) նեկտարիններ մրգային փափուկ պանրի հետ, երկու մեծ չոր բիսկվիտ: 

 

Աղբյուրը` Dieta.ru



© NEWS.am STYLE