Կրքոտ Իրինա Շեյքը՝ ռուսաստանյան Vogue–ի շապիկին ու էջերին

13:15   16 օգոստոսի, 2016

Սուպերմոդել Իրինա Շեյքը հայտնվել է ռուսաստանյան Vogue–ի սեպտեմբերյան համարի շապիկին եւ էջերին։

Գեղեցկուհի մոդելին լուսանկարել է աշխարհում ամենահայտնի լուսանկարիչների դուետը՝ Մերթ Ատլասն ու Մարկուս Պիգոտը։

«Չեմ կարող հավատալ, որ ես ռուսաստանյան Vogue–ի սեպտեմբերյան համարում եմ։ Ես արդեն 10 տարի է՝ մոդելային բիզնեսի մեջ եմ, եւ ահա նորից այն պահը, որը ես երբեք չեմ մոռանա։ Շնորհակալություն բոլորին, ովքեր այդ աշխատանքի մասն են կազմել, եւ շնորհակալություն հայրենիքիս հենց այստեղ ամսագրի շապիկին հայտնվելու հնարավորության համար»,– գրել է Իրինան Instagram–ում՝ հրապարակելով երեք լուսանկար։

Ի դեպ, պարբերականի շապիկին եւ էջերին Իրինան կհայտնվի շիկահերի կերպարով։



© NEWS.am STYLE