Երկարավարս Քիմ Քարդաշյանը. հայուհու նոր կերպարը

14:14   16 օգոստոսի, 2016

Քիմ Քարդաշյանն երեկ, ըստ երեւույթին, ստեղծագործական վերելք էր ապրում, քանի որ հայուհին սոցիալական ցանցերում տեղադրել է լուսանկարներ, տեսանյութեր եւ անգամ ակնարկ՝ ֆեմինիզմի մասին։

35-ամյա հայուհին Snapchat–ում ներկայացել է նոր կերպարով։ Ռեալիթի շոուի աստղը ներկայացել է երկար մազերով կեղծամով։

«Մազերս մի գիշերում աճել են»,– կատակել է Քիմը։

Իսկ դրանից առաջ Քիմ Քարդաշյանի երեքամյա դուստրը հագել էր մոր՝ 1.700 դոլար արժողությամբ Balenciaga երկարաճիտ կոշիկները։

«Չէի կարծում, որ այս պահն այսքան շուտ կգա։ Դուստրս գողանում է իմ կոշիկները։ Դե գոնե նա լավ ճաշակ ունի»,– մակագրել է հայուհին լուսանկարը եւ տեղադրել այն Balenciaga հեշթեգով։

 



© NEWS.am STYLE