Մայքլ Ջեքսոնի դուստրը Քանյե Ուեսթին պաշտպանել է «Փոփ արքայի» երկրպագուներից

14:33   17 օգոստոսի, 2016

Օգոստոսի սկզբին Քանյե Ուեսթը գերազանցել է Մայքլ Ջեքսոնի ռեկորդը. ռեփերի հիթը 40-րդ անգամ հայտնվել է Billboard 100-ի լավագույն տասնյակում (Մայքլի ցուցանիշը 39-ն է): Ռեփերի ScHoolboy Q The Part ստեղծագործությունը երկու ամսում 50 միլիոն դիտում է ունեցել:

Ջեքսոնի որոշ երկրպագուներ այս փաստը ցավագին են ընդունել եւ սկսել են համացանցում մեղադրել Քանիեին՝ հայտարարելով, որ նրա երաժշտությունն «աղբ» է:

Երկրպագուներին որոշել է հանդարտեցնել Մայքլի դուստր Փերիսը՝ իրավիճակը մեկնաբանելով Instagram-ում:

«Քանյեի երաժշտությունն առաջին անգամ լսել եմ, երբ հայրս նրա Heartbreak (2008) ալբոմը միացրեց: Նրան Քանյեի երաժշտությունը շատ էր դուր գալիս: Մայքլը երբեք ոչ մեկին չէր ատում, նրան անհեթեթ էր թվում երաժշտության բնագավառում մրցակցությունը: Նա երբեք վատ չէր խոսում մյուս երգիչների մասին: Այնպես որ՝ եթե ինչ-որ մեկը ռեկորդներ է սահմանում, ուրախացեք նրա համար, նրանք ջանք են թափել եւ արժանի են ճանաչման»,- նշել է «Փոփ արքայի» դուստրը:



© NEWS.am STYLE