Ռեփեր Միշոյի կինը՝ ամերիկյան հանրահայտ դերասանի հետ

13:49   17 օգոստոսի, 2016

Ռեփեր Միշոյի կինը՝ ամերիկահայ լրագրող եւ հաղորդավարուհի Սոնա Հովհաննիսյանը, շարունակում է զարմացնել իր երկրպագուներին։ Գեղեցկուհին բավականին հաճախ է Instagram-ում հրապարակում նոր լուսանկարներ հայտնի մարդկանց հետ։ Ամիսներ առաջ Սոնան, որն այժմ ԱՄՆ-ում է, լուսանկարվել էր աշխարհահռչակ դերասանուհի Անջելինա Ջոլիի հոր՝ հայտնի արտիստ Ջոն Վոյթի, ապա հեռուստաաստղ Փերիս Հիլթոնի հետ։

Այնուհետեւ գեղեցկուհին հայտնել էր, որ աշխարհահռչակ հաղորդավար, «Larry King Live», «Politicking with Larry King» եւ մի շարք այլ շոուների հեղինակ Լարի Քինգը իրեն աշխատանք է առաջարկել նոր նախագծի շրջանակում։

Վերջերս՝ հուլիսի 7-ին, լեգենդար «Beetles» խմբի հանրահայտ երաժիշտ Ռիչարդ Սթարքին՝ Ռինգո Սթարը, նշում էր ծննդյան 76-ամյակը եւ Սոնան համատեղ լուսանկար էր հրապարակել աշխարհահռչակ երաժշտի հետ՝ շնորհավորելով վերջինիս հոբելյանը։

Фото опубликовано Sona Oganesyan (@sonaoganesyan)

Իսկ այժմ հաղորդավարուհու էջում հայտնվել է նոր լուսանկար իտալական արմատներ ունեցող ամերիկյան հայտնի դերասան Փոլ Սորվինոյի հետ.

«Հայի եւ իտալացու զրույցը կարող է միայն այսպես լինել»,- լուսանկարը մեկնաբանել է Սոնան։

Фото опубликовано Sona Oganesyan (@sonaoganesyan)

Դե ինչ, սպասենք Սոնայի հարցազրույցների հաջորդ հերոսին։

 



© NEWS.am STYLE